ՌԴ նախագահի՝ Երևան այցի ամսաթիվը, դեռևս քննարկվում է. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցելելու ամսաթիվը քննարկվում է, այդ հարցն օրակարգում Է: Ռիա նովոստիի տեղեկացմամբ, հայտարարել է Վ. Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նախագահ Պուտինի՝ Երևան այցի հարցն օրակարգում է: Այն նախապատրաստվում է և քննարկվում: Երբ այցի ստույգ ամսաթիվը որոշվի ու հաստատվի, մենք իսկույն այդ մասին կհայտնենք»,-ասել է Պեսկովը:
ՏԱՍՍ-ն էլ գրում է, որ նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովի շրջականերում ունեցած ելույթում ասել է, որ ՌԴ նախագահ Պուտինը հնարավոր է Երևան ժամանի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար, որն անցկացվելու է Երևանում ապրիլի 22-24-ը: