Գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է եղել. Դավիթ Բաբայան
Գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին համեմատաբար հանգիստ է եղել, որևէ արտառոց բան չի եղել: Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
«Կրակոցներ միշտ լինում են, դա հակառակորդի ոճն է, բայց բարեբախտաբար, որևէ այլ բան տեղի չի ունեցել»,-նշեց Դ. Բաբայանը:
Հիշեցնենք, որ նախօրեին 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել ԼՂՀ հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր դիրքերի մատույցներում: Համաձայն ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից հաստատված տեղեկությունների, արդեն հայտնի են ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամ երկու սպանվածների և մեկ վիրավորի տվյալները: Սպանվածներից մեկի ազգանունը Հյուսեյնով է, մյուսի անունը Ջեյհուն, իսկ վիրավորներից մեկի անունը Էլշադ:
Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲզինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ ԳագիկիՀայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են: Վիրավորները հոսպիտալացվել են:Նրանց ցուցաբերվել է համապատասխան բժշկական միջամտություն: Երկու զինծառայողների վիճակը կայուն ծանր է, իսկ մյուսների կյանքին վտանգ չի սպառնում:
Նախորդող հրապարակումներ՝
Սեյրան Օհանյան. Հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող նմանատիպ գործողությունները ռազմական առումով անմիտ են
ՀՀ ԱԳՆ. Շփման գծում սրված իրավիճակի անմիջական պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա
Արցախի նախագահը հետմահու պարգևատրել է զոհված զինծառայողներին
Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է հակառակորդի թողած զինամթերքի լուսանկարները
Հարուցվել է քրգործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային 3 զինծառայողի սպանության դեպքի առթիվ
ԼՂՀ ՊՆ. Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները