Էրեբունի արգելոց-թանգարանում ցուցադրվելու է Արևմտյան Հայաստանում գտնվող ուրարտական ժառանգությունը
Էրեբունի արգելոց-թանգարանում ապրիլի 18-ին բացվելու է ցուցահանդես, ներկայացվելու է Արևմտյան Հայաստանի ուրարտական ժառանգությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Էրեբունի արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջանը:
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բոլոր թանգարաններում կազմակերպվելու են միջոցառումներ: Էրեբունի արգելոց-թանգարանում մեկնարկը կտրվի Հուշարձանների միջազգային օրը՝ ապրիլի 18-ին: Ներկայացնելու են Արևմտյան Հայաստանի ուրարտական ժառանգությունը, որն այնքան էլ լուսաբանված չէ»,- ասաց նա:
Գ. Գյուրջյանը տեղեկացրեց, որ ցուցադրվելու են լուսանկարներ՝ հագեցած պատմական լիարժեք տեղեկություններով, գիտական մեկնաբանություններով:
«Այդպես մենք ուզում ենք ցույց տանք մեր ժառանգության այն մասը, որը Հայոց ցեղասպանության հետևանքով մնացել է այնտեղ լքված»,- նշեց Էրեբունի արգելոց-թանգարանի տնօրենը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում