Սուր շնչառական վարակների պատճառով դպրոցներում կերկարաձգվեն գարնանային արձակուրդները
Հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների շրջանում սուր շնչառական վարակների, մասնավորապես, գրիպով հիվանդացության տարածման միտումները հաշվի առնելով՝ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդը մինչև մարտի 29-ը ներառյալ կերկարաձգվի: Այս մասին ԿԳՆ պաշտոնական կայքի հրաման է ստորագրել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ( հիմք` ՀՀ առողջապահության նախարարի` 20.03.2015 թ. N ԴԴ 020/7166-15 գրությունը):
Համաձայն հրամանի` մինչև ուսումնական տարվա ավարտը կապահովվի առարկայական ծրագրերի կատարումը` դասացուցակներում համապատասխան փոփոխությունների միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա