Փաստաբան. Ավետիսյանների սպանության գործով ապացույցների հիմնական մասը գտնվում է հայկական կողմում
«Հայ իրավապահների անգործության շնորհիվ ունենք մի իրավիճակ, որ երկու կողմի՝ հայկական և ռուսական, մեծագույն ցանկության դեպքում էլ Ավետիսյանների սպանության գործի բազմակողմանի քննությունը հարցականի տակ է դրված»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը:
Ըստ նրա, այս գործում ամենակարևոր հարցերից մեկն այն է, թե ինչպես է Պերմյակովը հայտնվել ռուսական կողմում, ինչի հետևանքով էլ առաջացել է իրավաբանորեն ոչ ճիշտ իրավիճակ, հարուցվել է քրեական երկու գործ:
«Նման վիճակ ստեղծվել է հայ իրավապահների անգործության շնորհիվ: Երկու կողմն է փորձում է լուծումներ գտնել, որպեսզի հնարավոր լինի օգտագործել մեկը մյուսի ապացույցները բազմակողմանի քննության համար: Ապացույցների հիմնական մասը գտնվում է հայկական կողմում, բայց մի մասն էլ ռուսական կողմի մոտ է»,- ասաց փաստաբանը:
Ըստ նրա, չի կարող գտնվել որևէ մեկ իրավաբան, ով կարող է ասել, թե որն է այս գործի իրավական լուծումը: «Այս գործում իրավաբանական լուծում չի կարող լինել, թեև կողմերը փորձում են ստեղծված իրավիճակում համատեղ լուծումներ գտնել»,- նշեց Լ. Սահակյանը:
Հիշեցնենք, որ Գյումրի քաղաքում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Նրան մեղադրանք է առաջադրված նաև ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ սպանություն և դասալքություն:
Դեպքից հետո Գյումրիում տեղի ունեցան բողոքի ակցիաներ, պահանջը մեկն էր՝ Պերմյկովին հանձնել հայ իրավապահներին, նրա դատավարությունն ընթանա Հայաստանում՝ հայաստանյան օրենքներին համապատասխան: Փետրվարի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային: Պատասխան դեռևս չկա:
Նախորդող հրապարակումներ՝
Գյումրիի սպանության գործ. Այս պահին ձեռք բերված եզրակացությաններով՝ Պերմյակովը դեպքի վայրում մենակ է եղել
Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները հանդիպել են գլխավոր դատախազին. «Որոշակի առումով համարում ենք արդյունավետ»
Գլխավոր դատախազը պատրաստ է ընդունել Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատներին
Ավետիսյանների հարազատները չեն դիմել ռուսական կողմին` իրավահաջորդ ներգրավելու պահանջով. փաստաբան
Ավետիսյանների հարազատնները փաստաբանների նոր խումբ են ուզում
Ավետիսյանների հարազատները պատասխան չստանալու դեպքում ուրբաթ օրը ցույց կանեն
Գյումրիի ողբերգությունից 40 օր անց. «Ռուսական կողմը պատրաստ չէ հանձնել Պերմյակովին»
Բոլոր հարցերին չեմ պատասխանել, քանի որ գոյություն ունի նախաքննության գաղտնիություն». Գևորգ Կոստանյան