Երեխայի ձեռքը դուրս են բերել մսաղացից
Փրկարարները հիվանդանոցի վիրահատարանում բժիշկների հսկողությամբ և հատուկ գործիքների օգնությամբ 2011 թ. ծնված Ա. Ա.-ի (Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ) ձեռքը դուրս են բերել մսաղացից: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 14.38-ին տեղեկություն էր ստացվել, որ Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել մոտ 5 տարեկան երեխա, ում ձեռքը մնացել էր մսաղացում: Դեպքի վայր էր մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա