Բարաք Օբաման Նովռուզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել իրանցիներին
«Բարաք Օբաման Նովռուզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել իրանցիներին»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Միացյալ Նահանգների նախագահի շնորհավորական ուղերձում մասնավորապես նշվում է. «Ես համոզված եմ, որ մեր երկու ժողովուրդներին պատմական առիթ է ընձեռված միջուկային խնդրը լուծել խաղաղ ճանապարհով, և մենք այդ առիթը չպետք է ձեռքից բաց թողնենք: Իրանն ու «5+1 խումբը» ներկայում փորձում են միջուկային խնդրի շուրջ ձեռք բերել համապարփակ համաձայնություն: Առաջիկա շաբաթների ընթացքում մեզ համար չափազանց դժվար է լինելու, բանակցություններում առաջընթաց արձանագրվել են, սակայն դեռ վիճահարույց հարցեր կան: Մեր երկու երկրներում էլ կան ուժեր, որոնք դեմ են միջուկային խնդրի դիվանագիտական ճանապարհով կարգավորմանը»:
«Այսօր թերևս վերջին տասնամյակի ընթացքում լավագույն առիթն է Իրանի և Միացյալ Նահանգների միջև տարբեր ոլորտներում հարաբերություններ հաստատելու համար, գուցե, այլևս նման առիթ չստեղծվի, մենք չպետք է այդ առիթը ձեռքից բաց թողնենք»,-իր շնորհավորական ուղերձում նշել է Բարաք Օբաման:
Թեմայի առնչությամբ նախորդող հրապարակումները՝
Ամերիկացի սենատորները սպառնում են տապալել Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնությունը. Թեհրանի քայլերը
Իրանի ԱԳՆ.Պայմանավորվածություն կա՝ մինչև մարտի վերջ գտնել միջուկային խնդրի լուծման ուղիները
Ջեն Պսակի. Նեթանյահուի հաղթանակը չի կարող ազդել Իրանի ու ԱՄՆ-ի բանակցությունների վրա
Իրանի ԱԳ նախարարը ներկայացրել է իր և Միացյալ Նահանգների պետքարտուղարի հանդիպման արդյունքները