
Պուտին. Եկել է միասնական արժույթային շուկա ստեղծելու ժամանակը
Եկել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև արժութային միություն ստեղծելու ժամանակը: Այս մասին Աստանայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ նախագահը մասնավորապես հայտարարել է, որ ուս ուսի տված աշխատելով, ԵՏՄ անդամ պետությունները միասին կկարողնան հաղթահարել բոլոր դժվարությունները:
«Կարծում եմ, որ եկել է ժամանակը խոսելու արժութային միություն ստեղծելու հեռանկարի մասին: Միասին ավելի հեշտ կլինի հաղթահարել արտաքին ու ներքին ֆինանասկան, տնտեսական սպառնալիքները, ինչպես նաև պահպանել միասնական շուկան»,- ասել է ՌԴ նախագահը:
Զրույցի ընթացքում քննարկվել են նաև եվրասիական ինտեգրմանն առնչվող հարցեր: