Կրծքով կերակրումը նպաստում է երեխայի ինտելեկտի բարձրացմանը
Նոր անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ինչքան երկար են երեխային կրծքով կերակրել, այնքան մեծ է հավանականությունը, որ նա կլինի խելացի, կստանա արժանի կրթություն ու կվաստակի շատ: Կրծքով կերակրման դրական կողմերի մասին շատ է խոսվել, սակայն կան մարդիկ ովքեր կասկածում են դրանց արժանահավատությանը, գրում է «Մեդդեյլի.ռու»-ն:
Մասնագետները վերլուծել են մոտ 3500 մարդու տվյալներ, որոնք ծնվել են Բրազիլիայում 1982-ին: 30 տարեկանում նրանք ինտելեկտի գնահատման թեստ են անցել: Բացի այդ, նրանք գիտնականներին պատմել են իրենց եկամուտների ու կրթական մակարդակի մասին: Գիտնականները պարզել են, որ մեկ տարի կրծքով կերակրած երեխաները հավաքել են 4-ից բարձր IQ:
Նրանք մոտ մեկ տարի ավելի երկար են սովորել ու ամսական 104 դոլար ավելի են վաստակել կրծքով ավելի քիչ կերակրվածների համեմատ: Արդյունքների վրա ընտանիքի սոցիալական կարգավիճակը չի ազդել:
Նախորդիվ`
Նոր օրենքով յուրաքանչյուր երեխա կրծքով սնվելու իրավունք ունի
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան