ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հատուկ պայմաններ կուտակման հնարավորությամբ ավանդների ձևակերպման համար
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հատուկ պայմաններ կուտակման հնարավորությամբ ավանդների ձևակերպման համար: Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկում ձևակերպելով ժամկետային ավանդներ «ՎՏԲ-Դրամային» կամ «ՎՏԲ-Նպատակային» ՀՀ դրամով` ավանդատուներին անվճար կտրամադրվի Ինտերնետ-բանկինգ ծառայություն: Այս մասին տեղեկացնում է ՎՏԲ-Հայաստան Բանկի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Այդ ծառայության միջոցով առանց տնից կամ գրասենյակից դուրս գալու Հայաստանում և արտերկրում առցանց կարելի է համալրել ավանդները և օգտվել Ինտերնետ-բանկինգի մի շարք այլ առավելություններից` կատարել ներբանկային, միջբանկային ու միջազգային փոխանցումներ, կոմունալ վճարումներ, մարել վարկային պարտավորությունները, ինչպես նաև լրացնել նոր ավանդի բացման ու քարտի ստացման հայտեր, կատարել արտարժույթի փոխարկման անկանխիկ գործառնություններ հաշիվների միջև, ժամանակի խնայման նպատակով ստեղծել շաբլոններ նշված գործարքների համար, հետևել հաշիվների մնացորդին:
Ավանդատուին նաև անվճար տրամադրվում է բազմարժութային հաշիվներով Visa վճարային համակարգի պլաստիկ քարտ:
«ՎՏԲ-Դրամային» ավանդը կարելի է ձևակերպել, սկսած 30 000 դրամից, առավելագունը 17% տարեկան տոկոսադրույքով, իսկ «ՎՏԲ-Նպատակային» ավանդը` սկսած 10 000 դրամից առավելագունը 16,25% տարեկան տոկոսադրույքով:
Ավանդների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքի www.vtb.am «Ժամկետային ավանդներ» բաժնից: