ԼՂՀ-ից Երևան տեղափոխված վիրավոր զինծառայողների վիճակը կայուն է. Հովհաննիսյան
Հակառակորդի կողմից ձեռնարկած դիվերսիոն փորձի հետևանքով վիրավորված զինծառայողներ Էդգար Մարտիրոսյանի և Սարգիս Գրիգորյանի վիճակը կայուն է: Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ նրանք նախօրիեն ԼՂՀ-ից տեղափոխվել էին Երևան՝ զինվորական հոսպիտալ:
Էդգար Մարտիրոսյանը որովայնի թափանցիկ հրազենային վիրավորում ունի՝ հաստ և բարակ աղիների վնասումով, իսկ Սարգիս Գաբրիելյանը՝ աջ վերին վերջույթի վերին երրորդական մակարդակում տրավմատիկ ամպուտացիա և բազմաթիվ բեկորային վիրավորումներ:
«Դեռ վաղ է վերջնական որևէ բան ասել, բայց այս պահին նրանց կյանքին վտանգ չի սպառնում »,- նշեց Ա. Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել ԼՂՀ հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր դիրքերի մատույցներում: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲզինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ ԳագիկիՀայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են: Վիրավորները հոսպիտալացվել են: Վիրավորներից երկուսը շարունակում են իրենց բուժումը ստանում են Ստեփանակերտի հոսպիտալում:
Նախորդող հրապարակումներ՝
Սեյրան Օհանյանը է մեկնել Արցախ (լուսանկարներ)
Սեյրան Օհանյան. Հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող նմանատիպ գործողությունները ռազմական առումով անմիտ են
ՀՀ ԱԳՆ. Շփման գծում սրված իրավիճակի անմիջական պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները