Ազնավուրը ֆրանսերեն երգող թոշակառու կնոջը համեմատել է Էդիթ Պիաֆի հետ (տեսանյութ)
Ռուս թոշակառու, 73-ամյա Լիդիա Իվանովնայի՝ Շառլ Ազնավուրի մոսկովյան համերգին ներկա գտնվելու երազանքի ու դրան երգչի արձագանքը շարունակում է մնալ ռուսական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:
Աշխարհահռչակ, ծագումով հայ Շանսոնյեն Ren-tv-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ տիկին Լիդիան երգում է, ինչպես Էդիթ Պիաֆը:
Ըստ լրատվամիջոցի, Ազնավուրը դիտել է տիկնոջ երգի տեսահոլովակը և ասել. «Նա երգում է, ինչպես Պիաֆը: Նա կարող է երգելով կարիերա անել»:
Նա հիացել է՝ նշելով, որ չիմանալով ֆրանսերեն այդպես երգելը հրաշալի է:
Մաեստրոն խոստացել է, որ Լիդիա Իվանովնան կարող է ոչ միայն համերգին ներկա գտնվել, այլ նրանք միասին կընթրեն: Նա ասել է, որ շուտով համերգով ներկա կլինի Մոսկվայում և հենց այդ ժամանակ հանդիպումը կկայանա:
Նախորդող հրապարակում՝
Ազնավուրը պատրաստակամություն է հայտնել հանդիպել իր երկրպագու թոշակառու կնոջը, ծանոթանալ նրա հետ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին