Հարցազրույցներ 11:20 21/03/2015

Երբ միահյուսվում են ազգայինն ու գեղեցիկը. «Մարաշլեան» ֆոտո

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

«Մարաշլեան ֆոտո ատելիե ռետրո»-ն  Երևանում գործում է 2013 թվականից:

Ստուդիայի մթնոլորտը քեզ կտրում է ներկայից և տեղափոխում հեռավոր կամ ոչ այնքան հեռավոր մի աշխարհ`19-րդ դարի վերջ և 20-րդ դարի սկիզբ: Մարաշլյանների ստուդիան իր արտասովորությամբ, յուրահատկությամբ կարողացել է դառնալ մեր քաղաքի շատ հաճելի, հետաքրքրիր, անգամ գայթակղիչ վայրերից մեկը: Ցանկանում ես քեզ զգալ 19-րդ դարում` ազգային տարազով, արդուզարդով` խնդրեմ, «Մարաշլեան» ֆոտո ատելիեն իր հյուրընկալ հարկի տակ սպասում է քեզ, քո ընտանիքին:

Ֆոտոստուդիան գտնվում է Երևանում պահպանված հին շենքերից մեկում, որը առանձնանում է երևանյան յուրահատուկ կոլորիտով: Այդ շենքում իր առանձնահատուկ տեղն ունի լուսանկարչատունը: Այստեղ յուրաքանչյուր այցելու հայտնվում է մի տարածքում, որտեղ խնամքով դասավորված են կանացի և տղամարդկանց տարազներ, արծաթյա զարդեր, յուրահատուկ աքսեսուարներ: Սենյակի կենտրոնում էլ հին հայկական գորգն է, որն ամբողջացնում է ընդհանուր պատկերը:

Էմմա Մարաշլյանի հետ հանդիպեցինք «Մարաշլեան» ֆոտո ատելիում:

Նա մեզ հետ զրույցում խոստովանեց` դժվար էր ընտրել մի այնպիսի վայր, որը համահունչ կլիներ իր երազած ֆոտո ստուդիային: Մինչ այստեղ տեղափոխվելը «Մարաշլեան» ստուդիան գտնվել է «Թուֆենկյան» հյուրանոցում, այսօր էլ համագործակցությունը ընկերության հետ շարունակվում է և շատ հաճախ լուսանկարներն արվում են Թուֆենկյան գորգերի ֆոնի վրա:

Ստուդիայի ստեղծման, առաջիկա անելիքների մասին մեր զրույցը Էմմա Մարաշլյանի հետ ներկայացնում ենք ստորև:

-Նման հետաքրքիր, յուրօրինակ գաղափարի ծնունդը ինչպե՞ս առաջացավ:

-Ինձ և իմ ամուսնուն շատ էր հետաքրքրում ու գրավում ազգային տարազը, և ցանկություն առաջացավ ինչ-որ ձևով ձեռք բերել և ընտանեկան լուսանկարներ ստեղծել այդ զգեստով: Սկսվեց մեր փնտրտուքը: Ծանոթացանք Գագիկ Գինոսյանի հետ, նա մեզ ուղղորդեց դեպի «Տերյան» մշակութային կենտրոն, որտեղ օգնեցին կյանքի կոչել մեր գաղափարը: Այդտեղից էլ սկսվեց մեր համագործակցությունը: Ազգային հագուստի առաջին հավաքածուն մեր ընտանիքի համար ստեղծվեց, դրանից հետո միտք առաջացավ բացել լուսանկարչական ստուդիա, և սկսեցինք կենտրոնից հագուստներ պատվիրել ռետրո լուսանկարչության համար: Սկզբնական շրջանում շատերը մեզ ասում էին, որ դա Հայաստանում իրեն չի արդարացնի, մարդկանց դա այդքան էլ չի հետաքրքրի, բայց մեր հույսերն արդարացան, տարազով լուսանկարները սկսեցին արագ տարածվել սոցցանցերում: Կարծում եմ` դա նրանից է, որ մենք ավելի շատ հոգի ներդրեցինք այս աշխատանքում:

- Ի՞նչ աղբյուրներից օգտվեցիք, որպեսզի կյանքի կոչեք ձեր մտահղացումները:

-Ի սկզբանե մեր առաջ դրեցինք բարդ խնդիր: Իհարկե չենք կարող ամբողջությամբ վերականգնել տարազները, քանի որ անգամ այսօրվա թելը, կտորը տարբեր են, սակայն փորձում ենք հնարավորինս ճիշտ ներկայացնել տարազը: Ազգային տարազի մասին առկա գրականությունը քիչ է, բացի այդ,այդ գրքերում ներկայացված տարազի նախշերը մոտավոր են, երբեմն առկա են օտար ազգերի հագուստներին բնորոշ հատկանիշներ: Իհարկե մենք ունենք բազմաթիվ գրքեր, որոնց մի մասը գնել ենք նաև արտերկրից, համագործակցում ենք տարբեր ազգագրագետների, պատմաբանների, ինչպես նաև «Տերյան» մշակութային կենտրոնի հետ, որտեղ աշխատում են գիտակ և փորձառու մասնագետներ: Նշեմ, որ վերջերս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիրք է հրատարակվել, որտեղ ներկայացված են թանգարաններում և արխիվներում պահպանված հայկական տարազները: Հայկական տարազները խորը իմաստ ունեն, յուրաքանչյուր դետալ ինչ-որ բան խորհրդանշում է:

Հայերս ունենք բացառիկ, բազմաճյուղ մշակույթ, ավանդույթներ, սակայն ափսոսում եմ, որ այդ ամենն ամբողջությամբ չենք կարողանում հավուր պատշաճի և ներկայացնել, և փոխանցել ապագա սերունդներին: Օրինակ` Վրաստանում իրենց ազգային հագուստը փառաբանում են, հարսանյաց արարողություններին նորապսակները ներկայանում են տարազով: Իմ կարծիքով՝ ռետրո լուսանկարչության ճյուղը զարգացնելով՝ մենք կարող ենք օգնել շատ հայերի վերադառնալ արմատներին, նորովի զգալ կապն անցյալի հետ: Մենք փորձում ենք հասարակության լայն շերտերին փոխանցել ու տարածել հագուստի մեջ ազգային տարրերի կիրառման սկզբունքը: Շատ գեղեցիկ է, երբ հայ աղջիկները տարազային էլեմենտներ են օգտագործում իրենց առօրյա հագուստում: Դա մեր ազգայինն է ու շատ գեղեցիկ է: Բացի այդ, դա հայկական մշակույթը ներկայացնելու ևս մեկ միջոց է: Ի դեպ, քույրս ամուսնացավ հայկական տարազով, ինչն ինձ էլ ավելի ուրախացրեց ու ոգեշնչեց:

-Ովքե՞ր են ավելի շատ այցելում ստուդիա:

-Մեր լուսանկարչատան միջոցով կարծես թե վերականգնվում է ընտանեկան լուսանկարչությունը: Մարդիկ ոչ միայն գալիս են այստեղ մենակ` դիմանկար ունենալու համար, այլ հիմնականում գալիս են ընտանիքներով: Երբ տեսնում եմ, թե ինչպես են տատիկ-պապիկները գալիս` թոռների, նույնիսկ ծոռների հետ լուսանկարվելու, դա ինձ ոգևորում է: Ես հաճույք եմ ստանում դրանից: Սկզբնական շրջանում հիմնականում երիտասարդ աղջիկներն էին մեզ այցելում, տղաներն ամաչում էին, բայց հիմա կարծես թե այդ կարծատիպը կոտրվել է: Մենք բոլորի հետ անհատական աշխատանք ենք տանում, տարբեր մոտեցումներ ենք կիրառում լուսանկարելու գործընթացն ավելի տպավորիչ դարձնելու համար՝ սկսած երաժշտությունից, վերջացրած ստուդիայի ձևավորումով: Արդյունքում՝ ստանում ենք հետաքրքիր լուսանկարներ: Ուրախալի է, որ ընտանիքները ուզում են իրենց ընտանեկան ալբոմը հարստացնել նման լուսանկարներով: Ի դեպ, ունեցել ենք նաև այնպիսի ընտանիքներ, որոնք իրենց հետ բերել են տատիկի լուսանկարը` 19-րդ դարում արված և ցանկացել են նույն դիրքով, նույնատիպ տարազով նկարվել:

Ոգեշնչող է, երբ մայրերն են իրենց մի քանի ամսական երեխաների հետ գալիս ֆոտո ատելիե: Լուսանկարվելու ամբողջ գործընթացը կարող է 1-1.5 ժամ տևել, բայց նրանք չեն հոգնում, մի անկյունում կերակրում են իրենց երեխաներին ու հետո շարունակում լուսանկարվել: Դա շատ գեղեցիկ է:

Լուսանկարվելուց առաջ մենք նաև պատմում ենք տվյալ տարազին առնչվող պատմությունը, տեղեկատվություն ենք տալիս մարդկանց, թե որ շրջանի տարազ է, կամ ինչ է այն խորհրդանշում: Ովքեր եկել են մեզ մոտ, խոստովանում են, որ տարազը հագնելիս արժանապատվության, հպարտության զգացում է առաջանում:

-Իսկ սփյուռքահայերը հաճա՞խ են ձեզ մոտ լինում:

-Մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ-ում էինք և պարզեցինք, որ ամերիկահայերը նույնպես գիտեն «Մարաշլեան»-ի մասին: Նրանցից շատերը ցանկություն հայտնեցին, որ Հայաստան լինելու դեպքում անպայման կայցելեն ստուդիա` հատուկ տարազներով լուսանկարների շարք ունենալու համար:

Ի դեպ, մեզ մոտ գալիս են նաև օտարերկրացիները, որոնք գնահատում են մեր տարազներն ու ռետրո ոճը: Հայկական տարազով լուսանկարվել են նույնիսկ Չիլիից, Արգենտինայից, Ճապոնիայից ժամանած զբոսաշրջիկներ: Սակայն ինձ ավելի շատ ուրախացնում է, որ նկարվողների մեծամասնությունը տեղացիներն են:

-Կարո՞ղ ենք ասել, որ նաև ձեր ստուդիայի շնորհիվ ազգային տարազի հանդեպ հետաքրքրությունը մեծացավ:

-Տարազը մի տեսակ անտեսված էր, հասունացել էր պահը, որ նորից վերհանեինք մեր պատմության մի հատվածը: Միգուցե «Մարաշլեան»-ի աշխատանքները նպաստում են տարազի հանդեպ հետաքրքրության մեծացմանը: Եթե դա այդպես է` մենք ուրախ կլինենք և կմտածենք, որ ինչ-որ մի տեղ նաև մեր լուման ենք ունեցել ազգային արժեքների գնահատման գործում:

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունենք:

-Առաջիկայում մտադրություն ունենք մեր ստուդիայի մասնաճյուղը բացել Տաթևում: Այնտեղ տուրիստական հոսքը մեծ է, և կարծում ենք, որ այն իրեն կարդարացնի` հատկապես, որ մեր գները մատչելի են և հասանելի շատերին: Սա ոչ միայն բիզնես է, այլ առաջին հերթին արվեստ, և մենք ցանկություն ունենք, որ հայկական տարազի մասին խոսեն ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում: Լուսանկարվողներից շատերը նկարները տեղադրում են սոցցանցերում. դա ևս մի միջոց է ազգային տարազի պրոպագանդման համար:

-Վերջին շրջանում նկատում ենք, որ հայտնի մարդիկ են նաև ձեզ մոտ լուսանկարվում:

-Կզարմանաք, բայց իրենք են մեզ դիմում` ասելով, որ շատ կուզենան ունենալ հայկական տարազով ֆոտոշարք: Իհարկե կան մարդիկ, որոնց մենք ենք հրավիրում: Վերջին շրջանում լուսանկարեցինք գրոսմայստեր Լևոն Արոնյանին` իր հարսնացուի հետ: Վերջինս էր ցանկություն հայտնել լուսանկարվել հայկական տարազով:

Ես ունեմ պրոֆեսիոնալ թիմ, աշխատում ենք մի շատ յուրահատուկ ստեղծագործական մթնոլորտում: Ամենակարևորն այն է, որ լուսանկարը գեղեցիկ ներկայացվի, ամեն նկարում թողնենք մեր մասնիկը, և յուրաքանչյուր նկարում զգացվում է այն բարի էմոցիաները, որոնք հաղորդում ենք ամբողջ ֆոտոսեսիայի ընթացքում:

-Երկար ժամանակ ապրել և կրթություն եք ստացել Մոսկվայում, ինչպես եք կարողացել հավատարիմն մնալ ազգային արժեքներին:

-Ես ծնվել եմ Հայաստանում, երբ 10 տարեկան էի, ընտանիքս տեղափոխվեց Մոսկվա: Ավարտել եմ Մոսկվայի բժշկական ակադեմիան, դեղագետ-տեխնոլոգ եմ: 6-7 տարի աշխատել եմ իմ մասնագիտությամբ, բայց դրան զուգահեռ զբաղվել եմ լուսանկարչությամբ: Իմ առաջին ուսուցիչն է Ռուսաստանի լուսանկարիչների միության անդամ, պրոֆեսիոնալ լուսանկարիչ Վսեվոլոդ Տոբոտրասը: Դիմանկարչական արվեստի հմտությունները հենց նրա ստուդիայում եմ ստացել:

Չնայած ապրում էինք Մոսկվայում, բայց երբեք չենք մոռացել մեր արմատները: Մեր տանը խոսում էին միայն գրական հայերենով և փորձում էին ազգայինի հանդեպ սերը մեր մեջ միշտ վառ պահել: Ամուսնանալուց հետո 2010 թվականին Վարդանի հետ տեղափոխվեցինք Հայաստան, և որոշեցինք իրականացնել ազգային ինքնության պահպանմանը, արմատներին վերադառնալու մեր ծրագիրը: Արդյունքում` ստեղծեցինք այս ֆոտո ատելիեն:

Լուսանկարները` «Մարաշլեան ֆոտո ատելիե ռետրո»-ի ֆեյսբուքյան էջից:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}