Հնդկաստանում դպրոցական քննությունների ժամանակ ծնողները բարձրացել են պատերով ու «շպարգալկաներ» նետել սենյակներ (տեսանյութ)
Հնդկաստանում ավարտական քննությունների ժամանակ երեխաներին սպասող ծնողները բարձրացել են դպրոցի շենքի պատերի վրայով, փորձել տեսնել երեխաներին, նրանց փոխանցել «շպարգալկաները»: Սակայն նրանց նկատել են ուսուցիչները, և շուրջ 600 մարդ հեռացվել է դպրոցից:
Դեպքը տեղի է ունեցել Հնդկաստանի Բիհար նահանգի դպրոցներից մեկում: Կատարվածին մասնակիցներից մեկը հնդկական NDTV հեռուստաալիքին ասել է, որ ծնողները նման հուսահատ քայլի են դիմել, քանի որ ուսուցիչները ոչ մեկին չեն սովորեցնում, անգամ հաճախ աշխատանքի չեն գնում, փոխանցում է Metronews-ը:
YouTube-ում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է՝ ինչպես են մեծ թվով մեծահասակ մարդիկ մոտենում դպրոցի շենքին ու սկսում բարձրանալ դրա վրայով: Նրանք ծալված թղթեր են նետում դասասենյակների պատուհանից:
Կրթության նախարարը կատարվածը մեծ խնդիր է համարել և ասել է, որ պետք է այնպես անել, որ քննություններն անցնեն առանց խաբեության:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա