ԻԻՀ նախկին ԱԳ նախարար. Իրանի ու Ռուսաստանի մեծ ներուժը կարող է օգնել ԼՂ հակամարտության լուծմանը
«Իրանն ու Ռուսաստանը համագործակցում են տարածաշրջանային խնդիրների շուրջ»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարության խորհրդի նախագահ, նախկին ԱԳ նախարար Քամալ Խարազին:
ԻԻՀ նախկին ԱԳ նախարարը ՌԴ կատարած այցի շրջանակներում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, մասնավորապես նշել է. «Պետք է ջանքեր գործադրել, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը լուծվի. Հաշվի առնելով տարածաշրջանում Իրանի ու Ռուսաստանի ունեցած մեծ ներուժը` այդ երկրները կարող են իրենց գործողություններով օգնել ԼՂ հակամարտության լուծմանը:
Թեմայի առնչությամբ նախորդող հրապարակումները`
Բաքվում ԻԻՀ դեսպան. Իրանին մտահոգում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը
Իրանի ԱԳ նախարար. Թեհրանը պատրաստ է ԼՂ հակամարտության լուծման հարցում դերակատարություն ստանձնել