Մեծ եղեռնի ոգեկոչման համերգ՝ Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբի կատարմամբ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր բեմերում տեղի են ունենում Մեծ եղեռնի ոգեկոչման համերգներ և ոչ միայն հայկական կոլեկտիվների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է ՀՊԵՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ապրիլի 18-ին Մոսկվայում՝ Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում, Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Պավել Կոգանի ղեկավարությամբ, ելույթ կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգով։
Ծրագրում կհնչեն Շյոնբերգի, Մալերի ստեղծագործությունները։
Երեկոյի ընթացքում հանդես կգան նաև Վ. Ս. Պոպովի անվան երգչախմբային արվեստի ակադեմիայի երգչախումբը, Զանդրա Մակ-Մաստերը (կոնտրալտո, Մեծ Բրիտանիա)։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում