Շվեյցարիան դարձյալ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել հայ-թուրքական հարաբերություններում. Դեսպան
Ներկայումս հստակեցվում է՝ ապրիլի 24-ին Հայաստան կատարելիք այցի ժամանակ Շվեյցարիան ներկայացնող պատվիրակության կազմը և այդ տեղեկությունը պարզ կդառնա առաջիկայում: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը:
«Բայց մինչ այդ վստահ կարող եմ հայտարարել, որ Շվեյցարիայի խորհրդարանը բավական մեծ պատվիրակությամբ ներկա կգտնվի Ծիծեռնակաբերդում», -հավելեց դիվանագետը:
Լրագրողների խնդրանքով, դեսպանը անդրադարձավ նաև հայ-թուրքական արձանագրություններին, որոնց կնքման հարցում Շվեյցարիան մի քանի տարի առաջ միջնորդ էր հանդիսացել: Դեսպանի խոսքով, այժմ էլ իր երկիրը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել:
«Եթե կողմերը ցանկություն հայտնեն հարաբերությունների նորմալացման համար, Շվեյցարիան պատրաստ է նպաստել դրան: Սերտ կապի մեջ ենք թե՛ թուրքական, թե՛ հայկական իշխանությունների հետ: Իրազեկ ենք Հայաստանի ղեկավարության վերջին որոշման մասին առ այն, որ հայ-թուրքական արձանագրությունները հետ են կանչվել Ազգային ժողովից, սակայն անգամ այդ փաստը հաշվի առնելով` կարծում ենք, որ հայ-թուրքական արձանագրությունները լավագույն միջոցն են երկու երկրների հարաբերությունների նորմալացման համար»,- հավելեց Գասերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան