Հայաստանի հավաքականները սկսում են նախապատրաստությունը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 25-ին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն ընկերական խաղում ուժերը կչափի Լատվիայի երիտասարդական ընտրանու հետ: Նախապատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը մարտի 23-25-ը մարզական հավաք կանցկացնի:
Այսօր, ժամը 16:00-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի կունենա Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի առաջին մարզումը: Սարգիս Հովսեփյանի կողմից նախապես հրավիրված 23 ֆուտբոլիստներին միացել է նաև Աղվան Պապիկյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Նախապատրաստվելով մարտի 29-ին կայանալիք «Եվրո-2016»-ի ընտրական փուլի Ալբանիա-Հայաստան հանդիպմանը՝ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 23-27-ը նույնպես մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր, ժամը 17:30-ին տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզումը: Մարտի 25-ին, ժամը 18:15-ին, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի մարզում, որը բաց կլինի միայն ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար: Հայաստանի ազգային հավաքականն Ալբանիա կմեկնի մարտի 27-ին: