Մարիինյան թատրոնում կայանալու է համերգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Սանկտ Պետերբուրգում՝ Մարիինյան թատրոնի համերգային դահլիճում, մարտի 29-ին կայանալու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ: Այս մասին տեղեկանում ենք armunity.com կայքից:
Համերգի ընթացքում կայանալու է Արամ Խաչատրյանի աշակերտ Գեորգի Պելեցիսի «Աշուղի ասքը» կոնցերտի՝ ալտի, դուդուկի և լարային նվագախմբի համար, համաշխարհային պրեմիերան:
Համերգին ելույթ է ունենալու ալտահար Մաքսիմ Նովիկովը, դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայան և ֆլեյտահարուհի Մարիա Ֆեդոտովան, Մարիինյան թատրոնի լարային նվագախումբը՝ դիրիժոր Անտոն Գակկելի գլխավորությամբ:
Համերգի ընթացքում հնչելու է Կոմիտասի, Բախի, Չայկովսկու և այլ հեղինակների ստեղծագործություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում