Եգիպտոսում շնաձուկը սպանել է զբոսաշրջիկին՝ կծելով ոտքը
Գերմանացի զբոսաշրջիկը մահացել է Կարմիր ծովում շնաձկան հարձակումից հետո: Նա գտնվել է Եգիպտոսի Մարսա-Ալամ հանգստավայրում: Այս մասին գրում է Նյուռու.քոմ կայքը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը, իսկ նախօրեին ոստիկանությունը հաստատել է տեղեկատվությունը: Շնաձուկը հարձակվել է 53-ամյա գերմանացու վրա լողանալու ժամանակ և կծել նրա ոտքը: Հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է ստացած վնասվածքներից:
Սա 2010 թվականից հետո տեղի ունեցած նմանատիպ առաջին դեպքն է: 2010 թվականին Եգիպտոսում մի քանի օրվա տարբերությամբ արձանագրվել էր մի քանի նմանատիպ աննախադեպ հարձակումներ: Բոլոր դեպքերը տեղի էին ունեցել Շարմ էլ-Շեյխ ափերին, երեք ռուս և մեկ ուկրաինացի ստացել էին լուրջ վնասվածքներ, գերմանացի զբոսաշրջիկը մահացել էր:
2010թվականին Եգիպտոսի իշխանությունները շնաձկերի հարձակումների պատճառով որոշ ժամանակով փակել էին Շարմ էլ-Շեյխ հանգստավայրը: Այդ ժամանակ մասնագետներն այդպես էլ չէին կարողացել հստակ եզրահանգման գալ, թե ինչու են շնաձկները հարձակվում մարդկանց վրա: Շնաձկներին բնորոշ չէ մարդկանց վրա հարձակումը: Շնաձկների անսպասելի ագրեսիայի գլխավոր պատճառներից մեկը համարվում էր մարդկային գործոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան