Սաակաշվիլու կուսակցությունը Վրաստանի կառավարությունը ցրելու պլան է պատրաստում
Վրաստանի նախկին նախագահ Մ. Սաակաշվիլու «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունը երկրի կառավարությանը հեռացնելու ծրագիր է պատրաստում: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը:
Նման հայտարարություն է արել կուսակցության առաջնորդներից Գոկա Գաբաշվիլին` կուսակցության խորհրդի նիստից հետո:
«Այսօր մենք հստակեցրել ենք մեր գործողությունները, որոնք ներառում են կառավարության հրաժարականը պահանջող մշտական ակցիաներ, ինչպես նաև խորհրդարանում մեր կուսակցության գործողությունները, որպեսզի նախաձեռնած կառավարության իմպիչմենտի գործընթացը ստանա անհրաժեշտ ձայները»,- նշել է նա:
Ըստ Գոկա Գաբաշվիլու, վերջին հաշվով իրենց ակտիվության արդյունքը լինելու է այն, որ ներկայիս կառավարությունը ցրվի:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան