Հասարակություն 16:44 23/03/2015

Վերելակները` ադրենալի՞ն, թե՞ անպատասխանատվություն

Վերելակը ևս տրանսպորտ է
Երևանում գրանցված 5253 վերելակից 2014-ին փորձաքննության է անցել միայն 3168-ը, որից 94-ը ստացել է բացասական եզրակացություն, 1500-ը՝ թերությունների վերացման միջոցառումների ծրագիր, որն իրագործելուց հետո նոր ստացել են դրական եզրակացություն: Panorama.am-ի հետ զրույցում այսպես ասաց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի ծառայության պետ Վոլոդյա Հովսեփյանը:

Նա նշեց, որ համաձայն տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին օրենքի, բոլոր վերելակ շահագործողները պարտավոր են տարեկան մեկ անգամ ներկայացնել վերելակը փորձաքննության: Փորձաքննության համար անհրաժետ է դիմել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն, վճարել 2950 դրամ և ստանալ հետագա շահագործման վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն:

«Համատիրության նախագահը, եթե ստանում է բացասական եզրակացություն վերելակի շահագործման հետ կապված, պարտավոր է հոսանքազրկել վերելակը, պարտավոր է վերելակին փակցնել մեր տված բացասական եզրակացությունը: Դրական եզրակացության դեպքում էլ համատիրության ղեկավարը կարող է փակցնել վերելակին, որպեսզի բնակիչները համոզված լինեն, որ օգտվում են անվտանգ շահագործվող վերելակից»,- ասաց նա:

Վ. Հովսեփյանը նշեց, որ շահագործողը համատիրությություններն են, այսինքն` հենց համատիրությությունների ղեկավարները պետք է դիմեն կենտրոն: Իսկ թե ինչո՞ւ չեն դիմում հարցին ի պատասխան, կենտրոնի փոխտնօրենը կոնկրետ պատասխան չկարողացավ տալ. «Անպատասխանատվություն է: Վճարվող գումարը մեծ չէ, բաց պատասխանատվությունը լուրջ է: Նման դեպքում առաջին պատասխանատուն համատիրության ղեկավարն է: Գոնե իրենց ապահովության համար պետք է դիմել»:

Նորակառույց շենքերի վերելակների դեպքում էլ, ըստ նրա, փորձաքննության ժամանակ պահանջներն ավելի խիստ են լինում: Փորձաքննության չանցնելու դեպքում համատիրության ղեկավարը, օրենքի համաձայն, տուգանվում է 1 միլիոն դրամով. «Տուգանողը տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունն է: Հավատարմագրման ռեեստրի գործակալությունն ամեն ամիս տվյալներ է տալիս տեսչությանը, որ շենքերի վերելակներ են անցել փորձաքննություն, որոնք չեն անցել»:

Ի դեպ` այն, որ պիտի դիմեն, նոր միայն ստուգում անցնեն, սա էլ տարօրինակ մոտեցում է, եթե իհարկե ճիշտ է: Ինչո՞ւ պիտի հատուկ դիմել, եթե տեխզննումը պարտադիր է: Մանավանդ , որ տվյալները, թե որոնք են անցել, որոնք` ոչ, հավաքվում է մի տեղ:

Երբ տուգանքը այլևս ոչինչ չի ուղղի
Ինչ վերաբերում է մարտի 21-ին Երևանում արձանագրված ցավալի դեպքին՝ Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքի վերելակն ընկել էր, իսկ խցիկում հայտնաբերվել էր մոտ 35 –ամյա քաղաքացու դի, Վ. Հովսեփյանն ասաց, որ վերելակը 2014 թվականին փորձաքննություն չէր անցել: Նա տեղեկացրեց, որ այս դեպքով նշանակվել է տեխնիկական քննություն, եզրակացությունը կլինի առաջիկա օրերին:

Ինչպե՞ս կարող են տվյալ վերելակից օգտվողներն տեղեկանան` վերելակը փորձաքննություն անցե՞լ է, թե ՞ ոչ: Տրամաբանորեն` համապատասխան կտրոններ պիտի փակցվեն վերելակների վրա, տեսանելի տեղ: Այնինչ դրանք ոչ մի վերելակի վրա չկան: Ինչո՞ւ: Մեր փոքրիկ հարցումը Ֆեյսբուքում ցույց տվեց, որ մարդիկ որևէ կերպ տեղեկացված չեն իրենց վերելակը տեխզննում անցած է, թե ոչ: Մյուս կողմից էլ հնարավոր չէ պատկերացնել զանգերով դրանք ճշտելու հնարավարությունը. համատիրության ղեկավարն օրական լավագույն դեպքում 100-ից ավելի  զանգի պետք է պատասխանի:

Նոր Նորք 1/5 համանատիրության նախագահն ասաց, որ ամեն տարի իր հսկողության տակ գտնվող շենքերի վերելակները փորձաքննություն անցնում են:

«Այդ մասին տեղյակ են լինում բոլոր բնակիչները, իրենք էլ կարողանում են մասնակցել»,- ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը տրամադրում է անհրաժեշտ փաստաթուղթ փորձաքննության վերաբերյալ և արդյո՞ք այն փակցվում է վերելակին, որպեսզի ոչ միայն շենքի բնակիչները, նաև այդ բնակիչներին այցելող հյուրերը վստահ լինեն, որ օգտվում են անվտանգ վերելակից, համատիրության նախագահն ասաց. «Այո տալիս են փաստաթուղթ, բայց չեմ փակցնում: Նման պահանջ չի եկել: Եթե լինի, կարող եմ պատճենել ու մի քանի տեղ փակցնել: Ես պատասխանատու եմ իմ բնակիչների համար, իսկ իրենք թող իրենց հյուրերին տեղյակ պահեն»:

Նոր նորք 5/3 համատիրության կառավարիչն էլ ասաց, որ եզրակացությունը տրամադրվում է իրեն, բայց չի փակցնում վերելակին. «Որպես կանոն, ինչ կպցնում ես վերելակին, պատռում են: Բայց ինչպես եք պատերացանո՞ւմ, եթե դա փակցված չի լինում, մարդ չի՞ մտնում վերելակ»:

Հարց է ծագում, թե այդ դեպքում ինչո՞ւ չեն պատռում բնակիչների պարտքերի ու վճարելիք մուծումների մասին լրիվ ավելորդ թղթերը, որոնք երդում տալու պարտաճանաչությամբ համատիրությունը փակցնում է բոլոր մուտքերում: Ի դեպ` խախտելով բնակիչների անձնական կյանքի իրավունքի մի շարք կանոններ:

Քաղաքապետարանը` «բարեգո՞րծ»
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքային բյուջեից տարեկան գումար են հատկացնում բազմաբնակարանների պահպանման համար:

«Քաղաքապետարանը պարտավոր չէ գումար հատկացնել, բայց քանի բազմաբնակարան շենքերի որոշ մասում անմխիթար վիճակ է, աջակցություն է ցուցաբերում: Ուզում եք անվանեք բարի կամքի դրսևորում: Պարտավորություն չունենք, բայց անում ենք»,- նշեց նա:

Այդ գումարը, ըստ նրա, փոխանցվում է վարչական շրջանների համապատասխան բաժիններ, որտեղից էլ աջակցության կարիք ունեցող շենքերին է տրամադրվում:

Ա. Գևորգյանը նշեց, որ վերելակը բաժնային սեփականություն հանդիսացող գույք է , համատիրության ղեկավարն է հետևում բաժնային սեփականությանը, իսկ նրանց վերահսկողն էլ ուղիղ բնակիչն է, քանի որ հենց բնակչի կողմից է ինքն ընտրվել:

«Օրենքի համաձայն, համատիրության ղեկավարը պարտավոր է տարեկան առնվազն երկու անգամ ժողով անել ու բոլոր բնակիչներին ներկայացնել ծախսերը: Եթե բնակիչները դժգոհ են նրա աշխատանքից, կարող են հանել ու մեկ ուրիշին ընտրել: Համատիրության ղեկավարների դեմ բնակիչները լծակ ունեն, իսկ քաղաքապետարանը դե յուրե որևէ լծակ չունի»,- նշեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետը:

Ի դեպ` սա էլ է տարօրինակ` քաղաքապետարանը բարեգործական կազմակերպություն անգամ եթե լիներ, որը գումարները իր սեփական գրպանից է աջ ու ձախ բաժանում, ԷԼԻ պարտավոր էր իր հատկացրած գումարները ու դրանց նպատակային օգտագործումը վերահսկել:

Այդպես էլ չստանալով բավարար ու պատասխանատվություն ենթադրող պատասխաններ`մենք հավանաբար փոխենք առաջին ենթավերնագիրը ու վերելակները «տրանսպորտի միջոց» գնահատականից բերենք քաղաքացիների համար ավելի հասկանալի բնորոշման` «ասֆալտ»:

Նախորդող հրապարակումներ՝

Եվս մի վտանգավոր «տրանսպորտ»՝ վերելակ
Վերելակն ընկել է. 35-ամյա քաղաքացին խցիկում հայտնաբերվել է մահացած
Փրկարարները վերելակի արգելափակումից դուրս են բերել երեխաների
Փոխքաղաքապետ. Վերելակները ֆիզիկական և բարոյական առումով մաշված են
Շենքի 7-րդ հարկից վերելակ է ընկել` քաղաքացին մեջը
Վերելակ նստելիս ուշադիր եղեք. Վերելակներում քաղաքացիներ են մնացել
Շարուրիում վերելակների մեծ մասի շահագործումն անվտանգ չէ, բայց մարդիկ օգտվում են դրանցից
Վերելակների վատ աշխատելու պատճառը ցածր ջերմաստիճանն է



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}