Բժիշկները պարզել են կարճատեսության առաջացման իրական պատճառը
Գիտնականները պնդում են, որ կարողացել են պարզել կարճատեսության պատճառն անչափահասների շրջանում: Ուսումնասիրությունը հրապարակվել է Nature գիտական ամսագրում: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը:
Վերջին տասնամյակներում կարճատեսությունը համաճարակի բնույթ է ձեռք բերել: Եվրոպայում և ԱՄՆ-ում վերջին հարյուրամյակում կարճատես մարդկանց քանակն ավելի քան կրկնապատկվել է, իսկ ասիական երկրներում իրավիճակն ավելի վատ է: Եթե 60 տարի առաջ կարճատես էր չինացիների 10-20 տոկոսը, ապա այժմ՝ 90 տոկոսը: Սեուլում 19-ամյա երիտասարդների 95,6 տոկոսը կարճատես են:
Գիտնականների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ որոշիչ պատճառը ոչ թե գեներն են, ընթերցանությունը կամ էկրանների առջ երկար ժամանակ անցկացնելը, այլ ցերեկային լույսի պակասը: Ժամանակակից մարդիկ ավելի քիչ ժամանակ են անցկացնում փողոցում: Հենց դա էլ հանգեցնում է կարճատեսության, քանի որ պայծառ ցերեկային լույսի ազդեցությամբ աչքի թաղանթը դոֆամին է արտադրում, որի պակասը հենց հանգեցնում է աչքի խնձորակի երկարացմանը:
Բժիշկները հաշվել են, որ լավ տեսողությունը պահպանելու համար մարդն առնվազ օրական երեք ժամ պետք է անցկացնի 10 հազար լյուքս (արևային լույսի պայծառություն) լուսավորության պայմաններում, իսկ սենյակային ամենահզոր լուսավորությունը չի գերազանցում 5 հազար լյուքսը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա