Կարմիր խաչը պատասխանատու իշխանությունների հետ երկխոսության մեջ է. Ամատունի
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղյակ է նախօրեին ԼՂՀ N զորամասի պայմանագրային զինծառայողի կողմից առաջնային գիծն անցնելու և հակառակորդի կողմում հայտնվելու մասին:
«Կարմիր խաչը տեղեկացվել է միջադեպի մասին: Համաձայն մեր հանձնառության՝ հետևում ենք, երկխոսության մեջ ենք պատասխանատու իշխանությունների հետ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նա նշեց, որ զինծառայողի հետ հանդիպում չի կայացել:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին ժամը 13:50-ի սահմաններում, N զորամասի պայմանագրային զինծառայող Անդրանիկ Արարատի Գրիգորյանը, զենք-զինամթերքը թողնելով մարտական դիրքում, անցել է առաջնային գիծը և հայտնվել հակառակորդի կողմում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասով (դասալքությունը՝ մարտական հերթապահություն կատարող զինծառայողի կողմից)։ Կատարվում է նախաքննություն:
Նախորդող հրապարակումներ՝
Հարուցվել է քրեական գործ՝ դասալքության դեպքի առթիվ
ԼՂՀ ՊՆ. Պայմանագրային զինծառայողն անցել է հակառակորդի կողմը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան