Իրանի ԱԳ նախարար. Նախկինում անլուծելի թվացող խնդիրների վերաբերյալ կարողացել ենք լուծում գտնել
«Նախկինում անլուծելի թվացող քաղաքական և տեխնիկական խնդիրների վերաբերյալ կարողացել ենք լուծում գտնել»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը, ամփոփելով վերջին մի քանի օրերի ընթացքում միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև տեղի ունեցած հանդիպումների արդյունքները, մասնավորապես նշել է. «Մեր բանակցող թիմը պատրաստ էր նույնիսկ նովռուզյան տոնական օրերին աշխատել, սակայն հակառակ կողմը որոշ համաձայնեցումներ կատարելու անհրաժեշտություն ուներ»:
Շարունակելով խոսքը՝ Իրանի ԱԳ նախարարը հավելել է. «Այս փուլում բանակցությունները չափազանց բարդ էին, սակայն Աստծո բարեհաճությամբ ԱԳ նախարարության, ատոմային էներգիայի կազմակերպության և այլ պատասխանատու պաշտոնյաների նորարարական մոտեցումների և միասնական դիրքորոշում հայտնելու շնորհիվ կարողացանք նախկինում անլուծելի թվացող քաղաքական և տեխնիկական խնդիրների հարցում լուծում գտնել»:
Հիշեցնենք, որ մարտի 20-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքում Իրանի և Միացյալ Նահանգների ԱԳ նախարարների, ինչպես նաև ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի և ԱՄՆ էներգետիկայի նախարարի միջև 6 օր շարունակ տևած բանակցություններն ավարտվեցին: Դրանք կվերսկսեն Նովռուզի տոնակատարություններից հետո` մարտի 15-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան