էթիկայի հանձնաժողովը պարզաբանում է ՍԴ նախագահի եկամուտների մասին հրապարակումը
«ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին 2014 թվականի տարեկան հայտարարագրի էլեկտրոնային տարբերակը հանձնվել է 2014 թվականի փետրվարի 6-ին, իսկ թղթային տարբերակը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է մուտքագրվել 2014 թվականի փետրվարի 13-ին»,-ասված է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի տարածած պարզաբանման մեջ:
«Հայտարարագրման էլեկտրոնային համակարգը թույլ է տալիս արդեն իսկ հանձնված հայտարարագրում կատարել ուղղում, որի ընթացակարգը նկարագրված է բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերի էլեկտրոնային եղանակով ներկայացման համակարգի օգտվողի ձեռնարկում (http://www.ethics.am/files/legislation/218.pdf):
2014 թվականի փետրվարի 19-ին տեխնիկական թերությունների հետ կապված հանձնվել է հայտարարագրի ուղղված տարբերակը, որն էլ հրապարակվել է: Ուղղում-հայտարարագիր ներկայացնելու դեպքում հայտարարագրման էլեկտրոնային համակարգը հայտարարագրի ներկայացման ժամկետ է ճանաչել ուղղված հայտարարագրի ներկայացման ժամկետը:
Հետագա անհարկի շահարկումներից խուսափելու համար ներկայացնում ենք նաև ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին 2014 թվականի տարեկան հայտարարագրի 2014 փետրվարի 6-ի էլեկտրոնային եղանակով հանձնված տարբերակի առաջին էջի և 2014 թվականի փետրվարի 13-ին մուտքագրված թղթային տարբերակի 1-ին էջի լուսապատճեները»:
Հանձնաժողովը նաև հայտնում է, որ պատրաստակամ է համագործակցել զանգվածային լրատվության միջոցների հետ և խնդրում է հայտարարագրերը լուսաբանելիս համագործակցել:
Նախորդող հրապարակում՝
ՍԴ նախագահի անցած տարվա եկամուտը կազմել է 13 միլիոն 503 հազար դրամ և հազար 440 եվրո. «Ժողովուրդ»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները