Այսուհետ 2 տիպի փաստաթուղթ է ընդունվելու պատգամավորի բացակայությունը հարգելի համարելու համար. «ՀԺ»
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, անցյալ ուրբաթ ԱԺ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Գ.Սահակյանը հայտարարել է, որ այսուհետ 2 տիպի փաստաթուղթ է ընդունվելու պատգամավորի բացակայությունը հարգելի համարելու համար:
«ԱԺ նախագահը խմբակցությունների ղեկավարներին հայտնել է, որ խոսքը բժշկի տեղեկանքի և ԱԺ-ի ուղարկած գործուղման մասին է: Մնացած բոլոր դեպքերում բացակայությունները իմպերատիվ կերպով համարվելու են անհարգելի»:
Ավելին՝ թերթի տեղեկություններով, խորհրդարանը նախատեսում է շատ կարճ ժամկետում ԱԺ կանոնակարգ օրենքում կատարել փոփոխություն և այն դրույթը, ըստ որի ԱԺ նախագահը կարող է իր հայեցողությամբ որոշել այս կամ այն պատգամավորի բացակայությունը հարգելի է կամ ոչ հարգելի, ամբողջապես հանվելու է և իմպերատիվ արձանագրում է արվելու, որ պատգամավորի բացակայությունը համարվում է հարգելի, եթե նա ներկայացնում է բժշկի տեղեկանք կամ խորհրդարանի կողմից մեկնում է գործուղման:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան