ՀՅԴ-ի օրակարգում կոալիցիայի հարց չկա. «ՀԺ»
Վերջին օրերին ակտիվացել են շրջանառվող խոսակցությունները ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիայի ձևավորման շուրջ, և նույնիսկ շրջանառվում են ՀՅԴ-ականների անուններ, որոնք կոալիցիայի ձևավորումից հետո պետք է տեղ ունենան կառավարությունում:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկացմամբ, նրանցից մեկը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն է, ում, ըստ որոշ տեղեկությունների, վստահվելու է արդարադատության նախարարի պաշտոնը: Թերթը մի քանի հարց է ուղղել նրան:
-Պարոն Մինասյան, խոսվում է, որ մինչև ապրիլի 24-ը պետք է կոալիցիա կազմեք ՀՀԿ-ի հետ:
-Մեր օրակարգում նմանատիպ հարց չկա:
-Կուսակցությունում քննարկե՞լ եք այդ հարցը:
-Ես կրկնում եմ՝ մեր օրակարգում կոալիցիայի հարց չկա, իսկ եթե այդպես եմ ասում, նշանակում է, որ օրակարգը կուսակցությունն է ճշտում:
-Այսինքն՝ Ձեր՝ արդարադատության նախարար դառնալու լուրերը և՞ս ճիշտ չեն:
-Եթե ասում եմ, որ օրակարգում էդ հարցը չունենք, էլ շարունակելը իմաստ ունի՞, ամեն մեկի մտքի ստեղծագործությունը հո ես պարտավոր չեմ մեկնաբանելու:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: