ԻԼԻՊ-ը հունվարից ի վեր մոտ 400 երեխայի է հավաքագրել
«Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» վերջին 3 ամսում հավաքագրել է մոտ 400 երեխայի: Ըստ Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի` մինչև 18 երեխաներին հավաքագրել են դպրոցներից, մզկիթներից և հանրային այն վայրերից, որտեղ ԻԼԻՊ-ը մահապատժի էր ենթարկում կամ սպանում տեղացիներին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Նրանք երեխաներին են օգտագործում, քանի որ հեշտ է նրանց ուղեղը լվանալ: Նրանք այդ երեխաներից կարող են ստանալ այն, ինչ ցանկանում են: Գրոհայինները երեխաներին արգելում են սովորական դպրոցներ հաճախել` դրա փոխարեն ուղարկելով ԻԼԻՊ-ի դպրոցներ»,-ասել է կենտրոնի տնօրեն Ռամին Աբդուլռահմանը` ավելացնելով, որ երեխաներին ճամբարներում սովորեցրել են տիրապետել իսկական զինամթերքներին, կռվել և վարել, ինչպես նաև օգտագործել են որպես ինֆորմատորներ:
Նրա խոսքով, գրոհայինները խրախուսում են այն ծնողներին, ովքեր իրենց երեխաներին ուղարկում են ճամբարներ` հաճախ դրա դիմաց գումար վճարով: