Համայնքների խոշորացումն ընդամենը կավելացնի գործազուրկների բանակը. «Ժամանակ»
Հայաստանի 3 մարզերի մի շարք համայնքներում մայիս ամսին նախատեսված է հանրաքվե, որի ընթացքում բնակչությունը պետք է քվեարկի՝ կո՞ղմ է համայնքների խոշորացմանը, թե ոչ։ Համայնքների խոշորացման այս ծրագիրը պիլոտային է և կգործարկվի 3 ուղղությամբ՝ Դիլիջան, Թումանյան, Տաթև։ Սակայն դատելով ծրագրում ընդգրկված համայնքների արձագանքներից՝ այնքան էլ ոգևորիչ չէ ծրագիրը։ Եվ համայնքի բնակիչների, և համայնքապետերի համար հասկանալի չեն ծրագրի իրականացման նպատակները։
«Մենք չգիտենք, թե խոշորացման հիմնական նպատակը որն է։ Արդյունավետ կառավարում, ֆինանսական միջոցների խնայողություն՝ դրանք բառեր են, բայց թե իրականում ինչպես կլինի, չգիտենք։ Գյուղապետե՞րն են խանգարում»,-«Ժամանակի» հետ զրույցում ասել է Տավուշի մարզի Հաղարծին համայնքի համայնքապետ Սարգիս Պողոսյանը:
Թերթի զրուցակից համայնքապետերի խոսքով՝ այս խոշորացման ծրագիրը միայն ու միայն կնպաստի գործազուրկների բանակի ավելացմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան