Քաղաքապետարան. Անհրաժեշտության դեպքում կփակվեն որոշ մանկապարտեզներ, բայց ոչ բոլորը
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը Panorama.am-ին հայտնեց, որ անհրաժեշտության դեպքում կփակվեն մի քանի մանկապարտեզներ, բայց ոչ բոլորը:
«Այս պահի դրությամբ քաղաքապետարանի ենթակայություն տակ գտնվող ոչ մի մանկապարտեզ փակ չէ»,- ասաց Ա. Գևորգյանը:
Երեկ էլ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասել էր, ինչ վերաբերում է մանկապարտեզներին, ապա գիտեք, որ այս հաստատություններն արձակուրդ չունեն:
«Իրավիճակը մշտական հսկողության տակ պահելու և վերահսկելու համար տեղում իրականացրեք ամենօրյա հսկողություն և եթե որևէ մանկապարտեզում նկատվի հիվանդության պատճառով երեխաների բացակայությունների աճ, ապա ձեռնարկեք անհրաժեշտ քայլեր, որպեսզի ժամանակավորապես դադարեցվի տվյալ մանկապարտեզի գործունեությունը: Իսկ մեկ շաբաթով մանկապարտեզները փակելու մասին հնչող կարծիքներին ի պատասխան նշեմ, որ հաճախող շուրջ 30 հազար երեխաների մեծ մասի ծնողներն աշխատող են ու նման կերպ վարվելով՝ մենք ուղղակի ավելորդ անհարմարություններ կստեղծենք այդ մարդկանց համար, ինչը, բնականաբար, ցանկալի չէ»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների շրջանում սուր շնչառական վարակների, մասնավորապես գրիպով հիվանդացության տարածման միտումներով պայմանավորված` մեկ աշխատանքային շաբաթով՝ մինչև ս.թ. մարտի 29-ը ներառյալ, դպրոցների գարնանային արձակուրդները երկարացվել են:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները