«ԵՏՄ շուկա դուրս գալու համար Վրաստանը կարող է համագործակցության եզրեր գտնել հենց Հայաստանի հետ» (տեսանյութ)
Նախորդ տարվա նոյեմբերից Վրաստանում լարին արժեզրկվում է: Դա հանգեցրել է մի շարք տնտեսական խնդիրների, մասնավորապես՝ թանկացման և մի շարք արտահանման, դրամական փոխանցումների և արտաքին առևտրի ցուցանիշների նվազման: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության վարչության անդամ Նարեկ Մինասյանը:
«Տվյալ ցուցանիշների անկումը պայմանավորված է նաև ուկրաինական հակամարտությամբ և ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով: Գաղտնիք չէ, որ վատ հարաբերություններ ունենալով Ռուսաստանի հետ, այնուամենայնիվ, վրացական տնտեսության համար զգալի նշանակություն ունեն Ռուսաստանից կատարվող դրամական փոխանցումները, ինչպես նաև դեպի ռուսական շուկա կատարվող արտահանումները, մասնավորապես՝ ալկոհոլի ոլորտում»,- նշեց նա:
Նրա դիտարկմամբ՝ ճիշտ ժամանակն է իրականացնել այն ֆորմատը, որի շնորհիվ և Հայաստանը, և Վրաստանը կօգտվեն միմյանց ինտեգրացիոն գործընթացներից. «Եվրասիական տնտեսական շուկա առավել մրցակցային պայմաններով դուրս գալու համար Վրաստանը կարող է համագործակցության եզրեր գտնել հենց Հայաստանի հետ»:
Բանախոսի դիտարկումները առկա զարգացումների մասին մանրամասն՝ տեսանյութում: