Սաստեք նման պատգամավորներին. Հեղինե Բիշարյանը՝ Ալեքսանդր Արզումանյանի մասին
Այսօր Ազգային ժողովում պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի դժգոհությունը խորհրդարանի աշխատանքից, դուր չեկավ ԱԺ Օրինաց երկիր խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին, և նա դիմելով ԱԺ նախագահին, հայտարարեց. «Չի կարելի, որ պատգամավորը հորդորի պատգամավորին, թե մի օգտվեք ԱԺ կանոնակարգից: Սա անընդունելի է: Պարոն նախագահ, հորդորում ենք, որ դուք սաստեք նման պատգամավորներին, ոչ թե թույլ տաք, որ նույնիսկ ծափահարեն մարդկանց, որոնք արգելում են պատգամավորներին օգտվել կանոնակարգից այն դեպքում, որ դահլիճի 80 տոկոսը ներկա չի լինում աշխատանքային գործընթացին»:
Նշենք, որ Ալեքսանդր Արզումանյանը այսօր դժգոհել էր և հայտարարել, որ խորհրդարանը մեկ օր տրամադրում է այն հարցի քննարկմանը, որը բացարձակ մեծամասնության հավանությանն է արժանացել:
Նախորդող հրապարակում՝
Առանց այդ էլ մեր բերանը փակող շատ կա. Բագրատյանը՝ Ալեքսանդր Արզումանյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին