Reuters. Իրաքը միջազգային կոալիցիային կդիմի Թիքրիթում ԻԼԻՊ-ի դիրքերի ուղղությամբ հարվածելու խնդրանքով
Իրաքի իշխանությունները մտադիր են մոտ ժամանակներս դիմել ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիային` Թիքրիթում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» խմբավորման դիրքերի ուղղությամբ օդից հարվածելու համար: Այս մասին Reuters գործակալությունը` վկայակոչելով իր անանուն դիվանագիտական աղբյուրին:
Իրաքի բանակը Թիքրիթի ազատագրման գործողությունը սկսել է մարտի 2-ին, սակայն մինչ այժմ քաղաքի մեծ մասը ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ է: Գործողության սկզբում պաշտոնական Բաղդադը հայտարարեց, որ քաղաքը ինքնուրույն են վերագրավելու, սակայն տեսնելով ԻԼԻՊ-ի համառ դիմադրությունը` ստիպված էր ընդունել կոալիցիոն ուժերի օգնության անհրաժեշտությունը:
Կոալիցիայում գործակալության զինվորական աղբյուրը փոխանցել է, որ մարտի 21-ից սկսել են հետախուզական տվյալներ տրամադրել Իրաքի բանակին: