Հայաստանում տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումն անվճար է բոլորի համար.փոխնախարար
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության և միջազգային մի շարք կաույցների հետ տուբերկուլոզի դեմ պայքարը մեր երկրում սկսվել է դեռևս 2001-2002 թվականներից։ Մենչև այժմ ազգային մի քանի ծրագրեր են իրականացվել։ Վերջին տարիներին այդ աշխատանքներն առավել կազմակերպված և նպատակաուղղված են տարվում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը` նշելով դոնոր այն կազմակերպություններին, որոնք առ այսօր շարունակում են աջակցել երկրում տուբերկուլոզի դեմ իրականացվող ծրագրերին։
Հիմնական գործընկեր ԱՀԿ-ից բացի դրանց թվում են Գլոբալ հիմնադրամը, ԱՄՆ ՄԶԳ-ն, Բժիշկներ առանց սահմանի կազմակերպությունը։ Այս մասին տեղեկանում ենք ԱՆ մամուլի ծառայությունից:
«Մենք արդեն իսկ դիմել ենք Գլոբալ հիմնադրամին և ունենք նախնական համաձայնություն Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրին առաջիկա երեք տարիներին ևս ֆինանսավորելու համար»,-հավելել է Վահան Պողոսյանը։
Բանախոսը մանրամասնել է ծրագրի ուղղությունները` կանխարգելում, ախտորոշում, բուժում, դեղերով ապահովում, լաբորատոր ցանցի արդիականացում, բուժման և հետազոտությունների նոր մեթոդերի ներդում, մշտադիտարկում, ամոքիչ խնամք և այլն։ Բոլոր ծառայություններն իրականացնելիս կիրառվում են միջազգային չափորոշիչները։
Փոխնախարարն ընդգծել է, որ Հայաստանում տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումն անվճար է բոլորի համար և այդ ամբողջը հոգում է ՀՀ կառավարությունը։
«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» ՊՈԱԿ տնօրեն Արմեն Հայրապետյանը ներկայացրել է Տուբերկուլոզի դեմ պայքարի 2007-2015 թվականների ազգային ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքում վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում արձանագրված ցուցանիշները։ Նա նշել է, որ անցած 10 տարվա ընթացքում տուբերկուլոզի համաճարակաբանական ցուցանիշները մեր երկրում բարելավվել են։ Հիվանդացության մակարդակը նվազել է գրեթե կիսով չափ, իսկ մահացության ցուցանիշը` երեք անգամ: 2014 թվականին տուբերկուլոզի հիվանդացության մակարդակը Հայաստանում յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով կազմել է 34,7, մահացության ցուցանիշը` յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով` 1,6: Արձանագրվել է նաև բազմադեղակայուն տուբերկուլոզի դեպքերի նվազում։ 2014 թվականին Հայաստանում արձանագրվել դեղակայուն տուբերկուլոզի 92 նոր դեպք:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Գայանե Ղուկասյանը ներկայացրել է աշխարհում տիրով իրավիճակը։ 2013 թվականին տարածաշրջանում գրանցվել է 380 հազար տուբերկուլոզի նոր դեպք եւ 38 հազար մահ` արեւելյան եւ եվրոպական երկրներում։
«Տուբերկուլոզի բեռը հավասարաչափ չէ բաշխված։ Տարածաշրջանում նոր դեպքերի 84 տոկոսը, հիվանդացության 85 տոկոսը, բազմադեղակայուն տուբերկուլոզի գրթե 100 տոկոսը, տուբերկուլոզ-ՄԻԱՎ համակցված վարակի 90 տոկոսը բաժին են ընկնում, այսպես կոչված, բարձր առաջնահերթության 18 երկրներում: Հայաստանը, ցավոք, մտնում է այն երկրների ցանկում, որտեղ բարձր է բազմադեղակայուն տուբերկուլոզը»,-ասել է Գայանե Ղուկասյանը:
Ներկայացնելով տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային նպատակները` նա նշել է, որ ԱՀԿ-ն եվրոպական տարածաշրջանի համար ռազմավարություն է մշակել, որով նախատեսում է այդ տարածաշրջանի երկրներում մինչև 2020 թվականը 35 տոկոսով նվազեցնել մահացությունը, 25 տոկոսով` նոր դեպքերի նվազեցումը և բազմադեղակայուն տուբերկուլոզի համար 75 տոկոս բուժման արդյունավետություն ապահովել:
Նախարարությունում ձևավորված աշխատանքային խումբը մշակում է Տուբերկուլոզի դեմ պայքարի 2016-2020թթ. ազգային նոր ծրագիր։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա