Սպիտակ տուն. Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացիային պետք է վերջ դրվի
Սպիտակ տունը Իսրայելին բացահայտ նախազգուշացրել է, որ պետք է վերջ դնի պաղեստինյան տարածքների օկուպացիային, իսկ վարչապետ Բենիամին Նեթանյահուն` հասարակական իր քարոզարշավին: Այս մասին հայտնում է The Daily Star-ը` հղում կատարելով France Presse գործակալությանը:
Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնաֆը նշել է, որ 50 տարվա օկուպացիային պետք է վերջ դրվի: Նա քննադատել է Պաղեստին պետության ստեղծումը թույլ չտալու Նեթանյահուի նախընտրական խոստումը:
«Մենք չենք կարող պարզապես ձևացնել, որ այդ մեկնաբանությունները երբեք չեն եղել կամ չեն բարձրացնում վարչապետի` ուղիղ բանակցությունների միջոցով խաղաղության հասնելու պարտավորվածության մասին հարցը»,-ասել է նա` ավելացնելով, որ պաղեստինցի ժողովուրդն ունի սեփական ինքնիշխան պետությունում ապրելու և ինքնակառավարվելու իրավունք:
Նրա խոսքով` երկու պետության ստեղծումը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքն է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին սպառնացել է վերանայել մերձավորարևելյան իր դաշնակցի հետ հարաբերությունները, եթե վերջինս չփոխի իր վերաբերմունքը Պաղեստին պետության ստեղծման հարցի շուրջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում