Զուրաբյանը՝ նաիրիտցիներին. Փորձում էինք հասնել արմատական փոփոխություն, տեսաք՝ ինչ եղավ
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա էին անում նախագահական նստավայրի դիմաց՝ պահանջելով իրենց մեկ տարուց ավելի կուտակված աշխատավարձը։
Որոշ ժամանակ այնտեղ մնալուց հետո նաիրիտցիրները շարժվեցին Ազգային ժողով: Նրանց մոտացան ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, քարտուղար Արամ Մանուկյանը:
«Մեծ հույսեր չկապեք այս հանդիպման հետ: Բոլոր խմբակցությունին տեղյակ եմ պահել, որ դուք այստեղ եք, որ իրենց ներկայացուցիչներն էլ մոտենան ձեզ: Սպասենք, տեսնենք, կգան, կգան: Մենք ոչ մեկին չենք կարող թելադրել»,-ասաց Ա. Մանուկյանը:
Դիմելով նաիրիտցիներին՝ նա նշեց, որ պետք է հանդիպել քաղաքական ուժերի, քաղաքացիական նախաձեռնությունների հետ, չթուլացնել պայքարը. «Նաիրտցիներն այսօր պայքարողների ամենամեծ թիմն են: Վարչապետը, նախարարը ոչինչ չեն կարող անել, եթե դուք ամուր կանգնեք»:
Լևոն Զուրաբյանն ասաց, որ իրենց տնտեսական հանձնաժողովը քննարկել է «Նաիրիտ» գործարանի վիճակը, առանձնացրել են երկու կարևոր հարց՝ աշխատավարձերի վերադարձ և «Նաիրիտի» վերագործարկում:
«Բացի այս, մենք այլ անհրաժեշտ ինֆորմացիա ունենք, որի հիման վրա նամակ ենք գրելու վարչապետին: Պատասխանը ստանալուց հետո Հայ ազգային կոնգրեսն արդեն կմշակի իր պահանջների ծրագիրը: Աշխատանքներին կփորձենք մասնակից դարձնել Ազգային ժողովի այլ խմբակցությունների: Զուգորդելով ձեր պայքարը փողոցում, մերը՝ Ազգային ժողովում, պետք է հասնենք խնդրի լուծման: Սա է տարբերակը: Մենք նաև այլ տարբերակ էլ գիտենք՝ արմատական փոփոխություն: Փետրվարին փորձեցինք անել, սակայն տեսաք՝ ինչ եղավ: Տապալեցին մեր պլանը, որ մենք նախագծել էինք: Այս պահին նոր գործընթացի վերաբերյալ մտմտում ենք ու մի օր անելու ենք, բայց մինչև հասունան այդ ծրագիրը, ինչպես կարող ենք կօգնենք ձեզ»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները