Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրից օգտվել է 364 հիվանդ. հարուցուպատասխան ԱԺ-ում
Հայաստանում 2015թ. պետական բյուջեով սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի իրականացման համար հատկացվելու է 500 միլիոն դրամ: Հունվարի 1-ից մինչ օրս ծրագրի շրջանակներում դիմել է 364 հիվանդ: 24 դեպքում անհրաժեշտ է եղել միայն հետազոտություն: 340-ի դեպքում անհրաժեշտություն է եղել տեղադրել ստենդ: Հաջողվել է փրկել միայն 332-ի կյանքը: Ազգային ժողովում կառավարության հետ հարուցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հարցին:
Նա հայտնեց, որ սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրն իրականացնելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը կնքել է փոխմբռնման հուշագիր սրտի ինվազիվ վիրահատություններ իրականացնող Երևանի 4 («Նորք Մարաշ», «Էրեբունի», «Մալաթիա», «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց), ինչպես նաև Գյումրիի և Գորիսի բժշկական կենտրոնների միջև: Սուր ինֆարկտի ծանր դեպքերում բժշկական համապատասխան ցուցումների առկայության պարագայում տեղադրվում են ոչ դեղապատ մեկ ստենտ:
Ա. Մուրադյանը նաև ասաց, որ այսօր մահացության դեպքերի 48 տոկոսը պայմանավորված է սիրտ-անոթային հիվանդություններով, իսկ ստենտավորումն ինֆարկտի դեպքում մարդու կյանքը փրկելու ամենաարդյունավետ միջոցն է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա