Germanwing-ը հաստատել է՝ Airbus A320-ի աղետից հետո օդաչուները հրաժարվել են դուրս գալ աշխատանքի
Germanwings ավիաընկերությունը պաշտոնապես հաստատել է, որ Airbus A320 ինքնաթիռի աղետից հետո մի քանի չվերթներ հետաձգվել են: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Bild թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Germanwings ավիաընկերությունը երեքշաբթի հետաձգել է 30 չվերթ: Ավիաընկերության դուստր ընկերություն Lufthansa ներկայացուցիչը նշել էր, որ ինքնաթիռների անձնակազմերը հրաժարվել են դուրս գալ աշխատանքի անձնական պատճառներով:
«Մենք հասկանում ենք այդ որոշումը»,- հայտարարել են Germanwings ավիաընկերությունից:
Նրանք չեն նշել հետաձգված չվերթների քանակը:
Հիշեցնենք, որ Բարսելոնից Դյուսելդորֆ թռչող Germanwings ավիանընկերությանը պատկանող Airbus А-320 օդանավը վթարի է ենթարկվել Ֆրանսիայի հարավում երեկ առավոտյան: Օդանավում եղել է 150 մարդ, բոլորն էլ զոհվել են: Ըստ տեղեկությունների, օդանավում եղել է Գերմանիայի 67, Իսպանիայի՝ 45, Թուրքիայի մեկ քաղաքացի: Spiegel ամսագիրը հայտնել էր, որ ինքնաթիռը նախկինում ունեցել է տեխնիկական խնդիրներ:
Նախորդող հրապարակումներ՝
Վթարված օդանավի մոտ մեկ օր առաջ տեխնիկական խնդիր է եղել
Վթարի ենթարկված ինքնաթիռում հայերի առկայության մասին դեռ տեղեկություն չկա. ՀՀ ԱԳՆ
Օդային աղետ Ֆրանսիայում. Փրկվածներ չկան