Ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջիկա համերգը ղեկավարելու է դիրիժոր Ալան Ալթինօղլուն
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ապրիլի 3-ին նախատեսված համերգը ղեկավարելու է ֆրանսիացի դիրիժոր Ալան Ալթինօղլուն: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին նվագախմբի մամուլի ծառայությունից: Համերգի ընթացքում ելույթ է ունենալու թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա):
Երեկոյի ընթացքում հնչելու է Վագների («Լոհենգրին» օպերայի 1-ին գործողության նախանվագ, 3-րդ գործողության նախանվագ), Սեն-Սանսի (Թավջութակի կոնցերտ թիվ 1, լա մինոր), Ռավելի (Իսպանական ռապսոդիա (1907թ.), «Դափնիս և Քլոյե», սյուիտ թիվ 2 (1913 թ.)) ստեղծագործությունները: