Գործարար Խաչիկ Մանուկյանը ԱՄՆ-ում ռանչո է գնել. «Հրապարակ»
Գործարար Խաչիկ Մանուկյանին «Հրապարակը» հարցրել է՝ իսկապե՞ս Խաղաղ օվկիանոսի ափին ռանչո է գնել` 1 տարի առաջ. «Հա, կա նման բան»:
Հիշեցնենք, որ վերջինս տևական ժամանակ է՝ Տանզանիայում հանքարդյունաբերական բիզնեսով է զբաղված:
Հայաստանը թողել էս դժվար վիճակում, գնացել, խալխի երկի՞րն եք շենացնում. «Աշխատում-բերում ենք մեր երկիր. ընդամենը Տանզանիայի տնտեսական տոնուսն ենք բարձրացնում»:
Է, գոնե առյուծ կա՞ այնտեղ. «Հա, կա»:
Չե՞ք սպանել դեռ. «Մենք առյուծ չենք սպանում»:
Չեք էլ նկարվո՞ւմ հետը. «Նկարվում ենք, ինչի՞ չնկարվենք, սաղ նկարվում են, մենք էլ ենք նկարվում»:
Հայաստանո՞ւմ էլ բիզնես ունեք. մի ժամանակ ձվի-հավի բիզնես ունեիք, բազմազավակ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին էիք օգնում, ձու էիք ուղարկում. «Հիմա էլ ունենք, բայց էլ Սամվելի երեխաներին ձու չենք ուղարկում. առ ժամանակ ուղարկելուց հետո զանգեց ասաց, որ այլևս օժանդակության կարիք չունի»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին