Վարդան Օսկանյանը չի հրաժարվելու պատգամավորական մանդատից. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ քաղաքական համապատասխան շրջանակներում ի վերջո որոշվել է, որ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը չպետք է վայր դնի պատգամավորական իր մանդատը, քանի որ նրա՝ մանդատից հրաժարվելու դեպքում ԲՀԿ համամասնական ցուցակով եկող հաջորդ համարների ներկայությունը խորհրդարանում զավեշտ է դիտվելու:
«Նրանք հիմնականում կապ չունեն քաղաքականության հետ և չեն փայլում իրենց մտավոր, ինտելեկտուալ կարողություններով: Այսպիսով, Օսկանյանը մնում է, այսպես ասած, «թթվի քարի» կարգավիճակում, որպեսզի ԲՀԿ հետնապահները խորհրդարանում չհայտնվեն»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին