Բռլիանտի Արշակը ևս կլքի ԲՀԿ-ն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արշակ Մխիթարյանը՝ Բռլիանտի Արշակը, իր մտերիմների շրջանում հայտարարել է, որ ինքը ևս նպատակ ունի լքելու ԲՀԿ շարքերը: Բանն այն է, որ երբ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունն այսուհետ ընդդիմադիր է, Արշակ Մխիթարյանը նեղսրտել է, թե ինքը չի կարող այդ տեսակետը կիսել ու շարունակել մնալ խմբակցությունում:
Ա. Մխիթարյանի մտերիմների խոսքերով՝ այս օրերին պատգամավորը շատ մտագոհ է, քանի որ դեռ չի կարողացել հստակեցնել իր հետագա քայլերը` շարունակի մնալ ԲՀԿ անդամ, այսինքն՝ լինի ընդդիմադիր, թե՞ հրապարակային հայտարարի այդ կուսակցությունից դուրս գալու եւ ընդդիմադիր տեսակետ չունենալու մասին:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ Արշակ Մխիթարյանից մեկնաբանություններ ստանալ, սակայն նա պատճառաբանելով, թե շտապում է, հրաժարվել է հարցերին պատասխանել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին