Պոլսո պատրիարքությունն իրեն դուրս է դնում հայության ընդհանուր քայլերից. թուրքագետ (տեսանյութ)
Պոլսո պատրիարքարանը երկար ժամանակ է ինչ գտնվում է անկազմակերպ վիճակում, քանի որ թուրքական իշխանությունների, ինչպես նաև պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի ձեռքով պատրիարքական ընտրությունները շարունակ տապալվում են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
«Նման իրավիճակում Մայր Աթոռի պահվածքը տարօրինակ է, այն դեպքում, երբ վերջինս պետք է բարձրաձայներ իր 4 նվիրապետական աթոռներից մեկի՝ երկարատև ժամանակ առանց առաջնորդի մնալու փաստը: Պոլսո պատրիարքությունն իրեն դուրս է դնում հայության ընդհանուր քայլերից, ինչի վառ ապացույցն այն է, որ ապրիլի 23-ին պատրիարքության ոչ մի եկեղեցում Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող զանգերի 100 ղողանջներ չեն լսվելու»,-նշեց թուրքագետը:
Ռուբեն Մելքոնյանի խոսքով` Պոլսո պատրիարքարանը հաճախ կատարում է քայլեր, որոնք բնավ էլ թուրքական իշխանությունների ճնշման արդյունք չեն, այլ վախվորածության մթնոլորտում ինքնակամ արված քայլեր:
Մանրամսաները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան