
Սահմանամերձ բնակավայրերում օրինակելի ապաստարաններ կան. Նախարար
Սահմանամերձ շրջաններում քաղպաշտպանության խնդիրներն առաջնային են և այդ նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ` ուսումնասիրելու սահմանամերձ բնակավայրերում առկա ապաստարանները: ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հարցին՝ սահմանամերձ բնակավայրերի ապաստարանների խնդրի վերաբերյալ:
Ըստ նրա, աշխատանքային խումբն իր առաջարկություններն արդեն ներկայացրել է, շուտով կառավարությանը կներկայացնեն ռազմավարությունը ու դրանից բխող համապատասխան ծրագիրը:
Նախարարը նշեց, որ Տավուշի մարզում արդեն ստեղծել ենքօրինակելի ապաստարաններ, աշխատանքները շարունակվելու են: