Սիրիայում Թուրքիային պատկանող անօդաչու թռչող սարք է ոչնչացվել
Սիրիայի ՀՕՊ համակարգերը Հալեպ քաղաքից հյուսիս ընկած շրջանում ոչնչացրել են հետախուզական ինքնաթիռ: Ինչպես հայտնում է «Իտար-տասս»-ը, թռչող սարքը նկատվել և ոչնչացվել է Դուվեյր Ալ-Զեյթուն շրջանում:
Անօդաչու թռչող սարքի մնացորդներն ուսումնասիրելիս պարզ է դարձել, որ այն պատկանել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին և օգտագործվել է կառավարական ուժերի դիրքերի մասին տեղեկություններ հավաքելու համար, որը փոխանցվել է զինված ընդդիմությանը:
Հիշեցնենք, որ մարտի 17-ին Սիրիայի օդուժը ոչնչացրել էր նաև ամերիկյան անօդաչու թռչող սարք, որը ներխուժել էր Լաթաքիայի օդային տարածք: