Առաջարկվում է կրթության նվազագույն շեմը դարձնել 12-ամյա
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Ազգային ժողովում ներկայացնելով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը` այն որակեց կրթական լրջագույն փոփոխություններից մեկը:
Նրա խոսքերով` ՀՀ սահմանադրությամբ ՀՀ քաղաքացիների համար սահմանված է կրթական նվազագույն մակարդակ, որը հիմնական կրթության մակարդակն է, սակայն Սահմանադրությունը թույլ է տալիս պարտադիր կրթության շեմն ավելի բարձրացնել:
Օգտվելով այս հնարավորությունից, ըստ Ա. Աշոտյանի, Կառավարությունն առաջարկում է խորհրդարանին Հայաստանում ամրագրել նվազագույն կրթության նոր, ավելի բարձր շեմ:
«Այդ շեմը ձևակերպվելու է որպես 12-ամյա տիրույթում գտնվող, ընդհանուր հանրակրթական հիմնական հենքի վրա՝ լրացուցիչ եռամյա կրթության հնարավորություն կամ հանրակրթական ծրագրերով միջնակարգ և ավագ դպրոցներում, կամ նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտական կրթության հնարավորությամբ»,- նշեց ԿԳ նախարարը:
Ա.Աշոտյանի խոսքերով` այս փոփոխությունը կտարածվի այն աշակերտների վրա, ովքեր հաջորդ տարի կընդունվեն իններորդ դասարան՝ հաշվի առնելով նաև նախապատրաստական աշխատանքների առկայությունը:
Բացի այդ, առաջարկում են ամրագրել, որ աշակերտի պարտականությունը մինչև 19 տարին լրանալն է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր աշակերտների մի մասը իրենց կրթությունը ավարտում են մինչև 19 տարեկանը ներառյալ:
Այսպիսով, ըստ նախագծի, պարտադիր կհամարվի ոչ թե 9-ամյա, այլ 12-ամյա կրթությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները