Եմենի պատերազմի կրակի ծուխը կարող է հասնել Սաուդյան Արաբիայի աչքերին. Նախազգուշացում Իրանից
«Եմենի պատերազմի կրակի ծուխը կարող է հասնել Սաուդյան Արաբիայի աչքերին»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդին:
Իրանցի խորհրդարանականը, խիստ դատապարտելով Եմենի վրա Սաուդյան Արաբիայի կողմից իրականացրած օդային հարձակմանը, մասնավորապես նշել է. «Սաուդյան Արաբիան պետք է հնարավորինս շուտ դադարեցնի ռազմական գործողությունները. Անկասկած այս կրակի բռնկումն ունի վտանգներ և, հաշվի առնելով իսլամական աշխարհում առկա զգայուն իրավիճակը, այն կարող է հանգեցնել նոր ճգնաժամի»:
«Այն, որ Սաուդյան Արաբիան նոր պատերազմ է հրահրում տարածաշրջանում, խոսում է իսլամական աշխարհում առկա խնդիրների հանդեպ անպատասխանատվության և անփութության մասին, Եմենի պատերազմի կրակի ծուխը կարող է հասնել Սաուդյան Արաբիայի աչքերին. Պատերազմը միշտ նույն կետում չի կարող մնալ»,-հայտարարել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում