Գայանե Ավագյան. Անպտղության ցուցանիշը նվազել է
2000 թվականի համեմատ Հայաստանում անպտղության մակարդակը նվազել է 2,5 անգամ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:
«2000 թվականին առաջնային և երկրորդային անպտղության մակարդակը կազմել է 39,1 տոկոս: 2010-ին գրանցվել է 16,8 տոկոս անպտղության դեպք: 2014-ին առանջնային անպտղության տոկոսը կազմել է 4,3, երկրորդայինը` 10,6»,-տեղեկացրեց բանախոսը:
Նրա խոսքերով իրենք ավելի շատ աշխատում են երկրորդային անպտղության ցուցանիշը նվազեցնելու ուղղությամբ: Նա բացատրեց, որ երկրորդային անպտղությունը, երբ կինը ունեցել է հղիություն և հետո կորցրել է հղիանալու հնարավորությունը, ինչը որոշակի ձեռքբերովի պատճառներով է պայմանավորված` աբորտներ, կենսակերպի խանգարումներ, սեռավարակներ և այլն:
«Հայաստանում գործում է «Արագիլ» ծրագիրը, որով անպտուղ ամուսանական զույգերը հնարավորություն են ստանում օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից»,-նշեց ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետը՝ ավելացնելով ամեն տարի այս միջոցառումների շնորհիվ ծնվում է 1000 երեխա:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա