Ուրիխանյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը երեկ կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել, որի մասին կհայտարարի այսօր:
«Ուրիխանյանը փետրվարյան իրադարձություններից հետո որոշել է այլևս չքայլել ԲՀԿ-ի հետ, քանի որ համաձայն չէ նոր ԲՀԿ-ի մեղմ ու կառուցողական դիրքորոշումների հետ: Նա շաբաթներ առաջ «Քաղաքացիական շտաբ» նախաձեռնություն ստեղծելու հայտ է ներկայացրել, հիմա էլ որոշել է այն դարձնել կուսակցություն: Իսկ դրա համար ԲՀԿ-ից դուրս գալը պարտադիր քայլ է: Հիշեցնենք նաև, որ Քաղաքացիական շտաբի հիմնադիր համագումարը նախատեսված է մայիսի 2-ին»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին